08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ապրիլի 7-ին՝ Կառավարական առաջին շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ, ոստիկանները հերթական անգամ ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:
«Ոստիկաններից մեկը հարվածներ է հասցրել լրագրողին՝ խոչընդոտելով նրա մասնագիտական աշխատանքը:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում բազմիցս ֆիքսել է այն դեպքերը, երբ ուժային կառույցների ներկայացուցիչները լրագրողների հետ շփման շրջանակներում անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում։ Սա խախտում է խոսքի ազատության թե՛ ներպետական, թե՛ միջազգային օրենքները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ոստիկանությունից և բոլոր ուժային կառույցներից չանցնել բարեկրթության սահմանները, չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը և դեմ չգնալ ներպետական և միջազգային օրենքներին»,- ասված է նախաձեռնության հայտարարությունում: