24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Երեւանում տեղի է ունեցել «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան. նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասել են Կառավարություն:
Կառավարության դիմաց մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:
Ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով ոստիկաններին, հայտարարեց. «Դուք ապահովում եք թուրքահպատակների անվտանգությունը, դուք ձեզ տղամարդ համարո՞ւմ եք: հորդորում ենք բացել ճանապարհը եւ թույլ տալ, որ մենք ներս մտնենք, այլապես մենք դա կանենք ինքնուրույն»:
Դրանից հետո ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան, հրմշտոց սկսվեց, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքի մուտքին:
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: