կարևոր
529 դիտում, 9 ամիս առաջ - 2021-04-07 12:46

Վթար՝ Դավիթ Անհաղթի փողոցում

Վթար՝ Դավիթ Անհաղթի փողոցում

Ապրիլի 7-ին` ժամը 10:10-ին,  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Լամբադա» կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Honda Accord» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ն․, ծնված 1962 թ.) բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։