կարևոր
1609 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-07 09:48

Երեւանի՝ COVID-19 սպասարկող ԲԿ-ներից մեկում պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

Երեւանի՝ COVID-19 սպասարկող ԲԿ-ներից մեկում պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

«Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել
են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար»: