կարևոր
1603 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-06 21:09

Արարատի մարզի Մխչյան գյուղում տուն է այրվել

Արարատի մարզի Մխչյան գյուղում տուն է այրվել

Ապրիլի 6-ին, ժամը 20:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղում. այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:28-ին, մարել՝ 20:46: Այրվել է տունը՝ մոտ 50 քմ. տուժածներ չկան: