կարևոր
1273 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-06 18:40

Դոնբասում իրադրությունը շարունակվում է լարված մնալ

Դոնբասում իրադրությունը շարունակվում է լարված մնալ

Իրադրությունը Դոնբասում շարունակվում է բավականին լարված մնալ: Փոխարենը, ակտիվացել են փոխադարձ մեղադրանքները: Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ: Նա ասել է, որ խորապես մտահոգված են Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական ռազմական ուժերի տեղաշարժի կապակցությամբ ու որ անվերապահորեն աջակցում են Կիեւին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է՝ Կիեւը խախտում է մինսկյան բոլոր պայմանավորվածությունները, սակայն Արեւմուտքը շարունակում է աջակցել Ուկրաինային: Լավրովը հորդորել է Ֆրասիային ու Գերմանիային անհապաղ ուշքի բերել այդ երկրի իշխանություններին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Դոնբասում անվտանգության իրավիճակի սրումն ու ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը վերջ կդնի Դոնբասում հակամարտությանը:

Այսպիսով, Զելենսկին ուզում է արագացնել կառույցին միանալու գործընթացը: Փոխարենը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիեւը միայն կխորացնի ուկրաինական ներքին ճգնաժամը ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմամբ, ու որ այդ հարցն անընդունելի է Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների համար: