կարևոր
1203 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-06 17:46

Դատարանը հրապարակում է «Մարտի 1»-ի գործին առնչվող միջնորդությունների մասին որոշումները

Դատարանը հրապարակում է «Մարտի 1»-ի գործին առնչվող միջնորդությունների մասին որոշումները:

Հիշեցնենք, որ նախորդ դատավարության սկզբում դատավոր Դանիբեկյանն առաջնահերթ համարեց քննարկել Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը, որն, ըստ դատավորի, հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը։

Դատարանը ոչ իրավաչափ գնահատեց պաշտպանների սույն թվականի մարտի 23-ի դատական նիստին դրսևորած վարքագիծը, ինչպես նաև մեղադրողների սույն թվականի մարտի 30-ին դրսևորած վարքագիծը և կիրառեց սանկցիա պաշտպանների և դատախազների նկատմամբ:

Նշենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։