կարևոր
1859 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-06 17:06

ՀՀ Նախագահը չի շտապում ստորագրել սուր քննադատության արժանացած Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը

ՀՀ Նախագահը չի շտապում ստորագրել սուր քննադատության արժանացած Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը

Նախագահ Արմեն Սարգսյանը չի շտապում ստորագրել Ազգային Ժողովի կողմից ընդունված եւ սուր քննադատության արժանացած ՀՀ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նա քննարկումներ է ծավալում այդ փաստաթղթերի շուրջ իրավաբանական հանրության հետ։

Արմեն Սարգսյանն այսօր նախ ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Համաձայն պաշտոնական տեղեկատվության,  Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: ԲԴԽ նախագահը մինչ այդ էլ հրապարկային իր անհամաձայնույթունն էր հայտնում, դատավորների իրավունքներն ու ազատությունները սահմանափակող փաթեթի շուրջ։

Արմեն Սարգսյանին ավելի ուշ հյուրընկալվել են իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը, փաստաբաններ Ալեքսանդր Խաչատուրյանը, Արմեն Տեր-Տաճատյանն ու Թաթուլ Խուդատյանը: Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաեւ իրավաբաններ Նախագահի աշխատակազմից: Այս հանդիպմանը եւս, պաշտոնական տեղեկատվության համաձայն, «մտքեր են փոխանակվել Ազգային ժողովի ընդունած եւ Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված» փաթեթի շուրջ։