2021 թ․ ապրիլի 23-ին կկայանա ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը:
«Դարձի՛ր ջահակիր, միացի՛ր պայքարին: Այս տարի դու հնարավորություն ունես միանալ համազգային պայքարին՝ դառնալով ջահակիր։
Լրացրու հայտադիմումը և 2021 թ․ ապրիլի 23-ին դու հնարավորություն կունենաս մասնակցել ամենամեծ պահանջատիրական երթին որպես ջահակիր։
Պայքարը շարունակվում է՝ մինչև արդար և ամբողջական հատուցում»: