Վերջին պատերազմի պարտության պատճառներից մեկն այն է, որ բանակն իր թիկունքն ամուր չզգաց, մենք ամուր թիկունք չկարողացանք պահել։ Այս մասին Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Այնտեղ, որտեղ բանակ եւ ժողովուրդն միասին են, նրանք անպարտելի են։ Բանակի համար մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել։ Հայոց պատմության ընթացքում կարմիր թելի նման անցել, եւ մեզ է փոխանցվել այն սկզբունքը, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է եղել։ Այս իշխանությունների օրոք այդ գաղափարը ջախջախվեց։ Իշխանությունների ոչ գրագետ գործողությունների արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի թիկունք կանգնենք բանակին եւ կարողանանք եւ մեր հաղթական ելքն ապահովենք», -ասաց Սեյրան Օհանյանը։
Ըստ Օհանյանի 2018 թվականից այս կողմ այս իշխանությունների անգրագետ ղեկավարման արդյուքնում բոլոր արժեքները ոչնչացվեցին եւ ոտնահարվեցին, իսկ թերությունները բազմապատկվեցին, այն պատճառովներով, որոնք ընդդիմություն եղած ժամանակ իրենք քննադատում էին։
«Մեր մտահոգությունները, ոչ թե միայն նրանում են, որ մենք պարտություն կրեցինք, այլ որ ճիշտ ղեկավարում չկա այսօրվա իշխանության կողմից։
Ոչ ճիշտ ղեկավարման արդյունքում մենք ունեցանք պատերազմ, ոչ ճիշտ ղեկավարման ընթացքում ունեցանք պարտություն, պատերազմի ընթացքում այդ պարտությունը խրախուսեցինք, դատական իշխանության կողմից օրինականություն չհաստատեցինք, եւ այդ պարտությունները շարունակվում են։
Ես ունեմ ճշտգրիտ տվյալ, որ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունից հետո մեր իշխանությունը բանավոր ցուցումներ է տվել Կուբաթլու եւ Զանգելան, այսինքն՝ Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից հեռացրել է զորքերը՝ առանց որեւէ սահմանազատման»,- ասաց Օհանյանը։