16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Այս 44 օրը պատերազմ չէր, սպանդանոց էր. փակված էին բոլոր լրատվամիջոցները, եւ իրենք երիտասարդներին հազարներով գցում էին կրակի տակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մենք դա ներելո՞ւ ենք: Սա ոչ թե վատ իշխանություն է, որին պետք է փոխել ընտրությունների միջոցով, ձեր սիրտը պետք է ատելությամբ լցվի սրանց նկատմամբ: Իրենք մեր հայրենիքը ոչնչացրեցին: Միակ ճանապարհը՝ ժողովրդով քշել սրանք: Ես ընտրություն չեմ ընդունում: Ինչքան զոռով քշենք այս իշխանություններին, այնքան հարգանք կունենանք ինքներս մեր նկատմամբ:
Նա նաև ընդգծեց՝ ամիսներ շարունակ հայ ժողովրդին խաբում էին, հիմա ժողովուրդը այլ ճանապարհով պետք է առաջնորդվի, արտահերթ ընտրություններ չպետք է լինեն։
«Ես ընտրությունները չեմ ընդունում, քանի որ դա իրենից ենթադրում է՝ վատ իշխանություն է լինում, փոխում ենք, բայց սա դավաճանություն է, իսկ սերունդներին պետք է ցույց տալ՝ չենք ներում դավաճանություն: Հիմա էլ ասում են՝ ճանապարհներ են բացվում: Այսինքն դուք դիտմամբ պարտվեցիք, որ ճանապարհ բացե՞ք: Այդպես է ստացվում: Վատ եք ապրում, ավելի վատ եք ապրելու, այս ճանապարհը տանում է այդտեղ»,-ասաց նա: