կարևոր
1417 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-06 15:15

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն անցած շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Քոչարյանի հետ

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն անցած շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Քոչարյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շփվել է նախկինում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ վերջինս անցյալ շաբաթ գտնվում էր Մոսկվայում: Այս մասին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Կարող եմ հաստատել, իսկապես, նրանք խոսել են հեռախոսով: Նրանք հին, բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են, և բավականին հաճախ են շփվում»,- ասել է Պեսկովը: