կարևոր
1297 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-06 14:15

Խոստացված տնտեսական բումն այդպես էլ չեղավ. իմքայլական պատգամավոր

Խոստացված տնտեսական բումն այդպես էլ չեղավ. իմքայլական պատգամավոր

3 տարվա կառավարման ժամանակ այդպես էլ չտեսան խոստացված տնտեսական բումը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է իշխող Իմ քայլը խմբակցության պատգամովր Բաբկեն Թունյանը: «2019 թվականին տնտեսական աճ եղավ, բայց երկարաժամկետ ու լուրջ ներդրումների համար ժամանակ էր պետք: Ըստ էության մենք միայն մեկ տարի ենք անցնցում տարի ունեցել: 2020 թվականը կորուստ էր, բում չեղավ»,-ասել է պատգամավորը:

Ի պատասխան լրագրողների մեջբերմանը, թե քանի Նիկոլ Փաշինյանն է իշխանության, ներդրումներ չեն արվի՝ Թունյանն ասաց. «Ներդրումները կոնկրետ անձերի հետ կապելը սխալ է»:

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է փորձի այնպես անել, որ տնտեսական աճը արագ վերականգնվի, որովհետև ապրանքների գների վրա պետությունը ուղիղ ազդեցություն չունի:

«Գնաճով զբաղվում է Կենտրոնական բանկը, իրենց կանխատեսումներով մինչև տարեվերջ գնաճը կվերդառնա իր նորմալ թիրախային մակարդակին, այսինքն կլինի 3-5 տոկոսի շրջանակներում»: