Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 131 միլիոն 716 հազար 054, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:
COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 861 100-ի, ապաքինվել է ավելի քան 105 միլիոն մարդ:
10 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: