կարևոր
873 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-06 13:29

Ապրիլի 6-ը Սեղանի թենիսի համաշխարհային օրն է

Ապրիլի 6-ը Սեղանի թենիսի համաշխարհային օրն է

Սեղանի թենիսի համաշխարհային օրը (Word Table Tennis Day) առաջին անգամ նշվել է 2015 թվականի ապրիլին: Սակայն այն չի խանգարել տոնին անմիջապես հայտնի դառնալ գրեթե ամբողջ աշխարհում:

Նոր մարզական օրվա ստեղծման նախաձեռնողը Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան է (International Table Tennis Federation, ITTF)` նպատակ ունենալով տարածել այս մարզաձեւը, զարգացնել տարբեր երկրներում, միավորել դրանով զբաղվող մարդկանց, եւ, իհարկե, առողջ ապրելակերպ քարոզել:Իսկ հենց ապրիլի 6-ին տոնի անցկացումը նվիրված է Հանուն զարգացման եւ խաղաղության սպորտի միջազգային օրվան:

Սեղանի թենիսը (որը նաեւ հայտնի է որպես «պինգ-պոնգ») ի հայտ է եկել ավելի քան մեկ դար առաջ, իսկ այսօր օլիմպիական մարզաձեւ է (1988 թվականից): Այն սպորտային խաղ է, որի ժամանակ հատուկ գնդակը որոշակի կանոններով նետվում է ցանցով խաղասեղանին: Խաղացողների նպատակն է հասնել մի իրավիճակի, երբ հակառակորդը չի կարողանա հետ մղել կամ սխալ հետ կմղի գնդակը: