23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ապրիլի մեկից երեքը Մոսկվայում գտնվելու ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ Ռոբերտ Քոչարյանի հեռավար հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունները երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Երկիրն այսօրի» հարցին ի պատասխան ոչ հերքել, ոչ էլ հաստատել է:
Հիշեցնենք, որ նախօրեին Պոզների հետ հաղորդման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հերքել է Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելու լուրը, բայց անպատասխան է թողել հեռավար հանդիպելու՝ ռուս հաղորդավարի ճշգրտող հարցը։
Նշենք, որ վաղը Մոսկվայում նախատեսված է Պուտին Փաշինյան առանձնազրույցը, ինչ պատճառով էլ ապրիլի երկուսից վարչապետն ինքնամեկուսացել է։