Ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 897 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 284 958 է: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 24 592 թեստավորում, որից 18 536-ը հակամարմինների թեստով, 6 056-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 196 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 275 220 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 832:
Դրականության ցուցանիշը՝ օրական 3,65 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.94%, վերջին 7 օրվանը՝ 2,32%: