կարևոր
564 դիտում, 2 ամիս առաջ - 2021-04-06 11:31

Վստահ եմ, որ այս երկիմաստ ձևակերպումները, իրար հակասող թվեր շրջանառելը մի նպատակ ունի. վերջնականապես բոլորին խառնել ու չթողնել իմանալ, թե ի վերջո քանի զոհ ունենք. Կարեն Վրթանեսյան

Վստահ եմ, որ այս երկիմաստ ձևակերպումները, իրար հակասող թվեր շրջանառելը մի նպատակ ունի. վերջնականապես բոլորին խառնել ու չթողնել իմանալ, թե ի վերջո քանի զոհ ունենք. Կարեն Վրթանեսյան

Հայաստանում իշխանությունը զավթած հանցավոր խումբը շարունակում է տեղեկատվական խառնաշփոթ ստեղծելու, պերմանենտ անորոշություն գեներացնելու իր քաղաքականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ, Ռազմինֆո կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը:

«Այսօր ՀՀ անպաշտպանության նախարարությունը հայտնել է «Սպուտնիկ Արմենիային», թե. «Մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ»:

Իր հերթին առողջապահության նախարարությունն էլ ասում է, թե «Մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ»:

Ընդ որում, համաձայն նախարարության պնդման՝ «3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն» չի նշանակում 3723 զոհված։ [Տրամաբանական հարց. իսկ ի՞նչ է նշանակում այդ թիվը։ Ո՞ւմ է պետք փորձաքննությունների թիվը, եթե մարդկանց հուզող հարցը զոհվածների թիվ է։]

Ի դեպ, մի քանի օր առաջ էլ «Անտիֆեյքի» հարցմանն էին պատասխանել առողջապահության նախարարությունից, ասել. «Մարտի 22-ի դրությամբ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն»։

Դե իսկ գլխավոր կապիտուլյանտն էլ վերջերս հայտարարեց, թե իբր «պաշտոնապես հայտնի զոհերի թիվը 3250 է»։

* * *

Ես վստահ եմ, որ այս անհասկանալի, երկիմաստ ձևակերպումները, իրար հակասող թվեր շրջանառելը մի նպատակ ունի. վերջնականապես բոլորին խառնել ու չթողնել մտքում հստակ թիվ ունենալ, թե ի վերջո քանի զոհ ունենք։

Ասեմ, որ Ռազմինֆոյի կազմած ցուցակում այս պահին արդեն 3290 զոհվածի անուն կա, ընդ որում օր օրի նոր անուններ են ավելանում։ Նույնիսկ եթե ենթադրենք, թե 15–20 հոգու, լավ, հաշվենք 40 հոգու անուն սխալ ունենք, թեպետ բծախնդրորեն ստուգում ենք, ցանկացած դեպքում ՊՆ-ի ասած թվից առնվազն 200 անուն ավել կա։ Եւ սա այն դեպքում, որ դեռ բազմաթիվ չստուգված անուններ էլ կան տարբեր բաց աղբյուրներից, որոնք դեռ չենք հասցրել ստուգել, մշակել, գրանցել մեր ցուցակներում։

Բացառվում է, որ Ռազմինֆոն, որն աշխատում է միայն բաց աղբյուրներով, կամ էլ անմիջապես մարդկանցից է ստանում իրենց զոհված հարազատների անունները, ավելի շատ անուն իմանա քան ՀՀ անպաշտպանության նախարարությունը, առողջապահության նախարարությունը կամ մնացած պետական կառույցները։

Այդ մարդիկ ցուցակներով աշխատավարձ են ստացել, զորամասերում հաստիքացուցակներ կային, ի վերջո զոհվածների ընտանիքներին մահվան վկայականներ են տրվել։

Ինչպե՞ս կարող է Ռազմինֆոն ավելի շատ զոհվածի անուն ունենալ, քան ՊՆ-ն»։