Ապրիլի 6-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատների 10-ից ավելի մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: