կարևոր
1348 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-06 09:04

Այսօր ապրիլի 6–ն է. 1896 թ. հենց այս օրը Աթենքում սկսվեցին առաջին ժամանակակաից Օլիմպիական խաղերը

Այսօր ապրիլի 6–ն է. 1896 թ. հենց այս օրը Աթենքում սկսվեցին առաջին ժամանակակաից Օլիմպիական խաղերը

Ապրիլի 6-ը, տարվա 96-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 269 օր։

  • 1483 թ. - մահացել է Ռաֆայել Սանտին՝ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ։
  • 1748 թ. - սկսվեցին Պոմպեյի պեղումները։
  • 1896 թ. - Աթենքում սկսվեցին առաջին ժամանակակաից Օլիմպիական խաղերը, Օլիմպիադան տևեց մինչև ապրիլի 15-ը։
  • 1899 թ. - Մոսկվայում երթուղի դուրս եկավ առաջին տրոլեյբուսը։
  • 1917 թ. - ԱՄՆ-ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։
  • 1921 թ. - մահացել է Վարդգես Սուրենյանցը՝ հայ նշանավոր նկարիչ։
  • 1994 թ. - ռմբակոծվում և վթարի է ենթարկվում Ռուանդայի կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվում է 10 մարդ, որոնց թվում Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, ովքեր դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ դարձավ Ռուանդայի ցեղասպանությանը։