Երկրորդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների մասնակցությամբ ապրիլի 5-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կատարելագործվել են զինծառայողների անհատական վարժվածությունը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, բարդ տեղանքում կողմնորոշվելու և համակարգված գործելու կարողությունները։