կարևոր
2108 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-05 23:00

Եվրոպան պետք է տեսնի սա, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվել. դեսպան Լաքոթը եվրապատգամավորի հետ այցելել է Եռաբլուր

Եվրոպան պետք է տեսնի սա, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվել.Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը եվրապատգամավորի հետ այցելել է Եռաբլուր։

«Ես միշտ հուզվում եմ Եռաբլուր գնալիս, այս անգամ գնացի Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի ուղեկցությամբ:

Երևանին մոտ գտնվող այդ գերեզմանի ամբողջ երկայնքով տարածվում է Արցախյան պատերերազմում զոհ դարձած (մեծ մասը 18-ից 19 տարեկան) զինվորների գերեզմանները:

«Եվրոպան պետք է տեսնի սա, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվել»,- ասաց Ֆրանսուա-Քսավիե Բելամին՝ տեսնելով այդ գերեզմանները»,- գրել է դեսպանը: