կարևոր
1159 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-05 21:28

Ստյոպա Սաֆարյանը վիրավորանք է համարել Իգոր Խաչատուրովի խոսքերը և դատի տվել նրան

Ստյոպա Սաֆարյանը վիրավորանք է համարել Իգոր Խաչատուրովի խոսքերը և դատի տվել նրան

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատի է տվել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին և 168 ժամ ՍՊԸ-ին՝ պահաջելով վիրավորանք համարվող արտահայտությունների կատարման համար հրապարակայնորեն ներեղություն խնդրել և որպես փոխհատուցում պատասխանողների յուրաքանչյուր 500․000-ական ՀՀ դրամ բռնագանձել:

Հայցը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտք է եղել ապրիլի 2-ին և նույն օրը մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։

Հայցադիմում ներկայացնելու պատճառ է դարձել Խաչատուրովի գրառումը, որտեղ տեղ գտած որոշ դրվագներ Սաֆարյանը դիտարկել է որպես վիրավորանք։ Մասնավորապես, Սաֆարյանը վիրավորվել է «թուրք քիրվայի դուրսպրծուկ», «քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու» արտահայտություններից։

Նշենք, որ Ս.Սաֆարյանը դատի է տվել 168 ժամին Իգոր Խաչատուրովի ֆեյսբուքյան գրառումն արտատպելու համար։ Հարկ է նշել, որ այդ գրառումը մի շարք այլ լրատվամիջոցներ էլ արտատպել: