կարևոր
1410 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-05 21:15

Ազգային Ժողովը աղմկահարույց օրինագծերը ՀՀ Նախագահի հաստատմանն է ուղարկվել օրենքի խախտմամբ եւ պահանջված ժամկետներից ավելի ուշ

Ազգային Ժողովը աղմկահարույց օրինագծերը ՀՀ Նախագահի հաստատմանն է ուղարկվել օրենքի խախտմամբ եւ պահանջված ժամկետներից ավելի ուշ

Հայաստանի հանրապետության այդքան աղմուկ հանած «Բարձրագույն կրթության մասին օրենքը» կարող է ընդհանրապես զրոյացվի եւ հանվի շրջանառույթունից, քանի որ Ազգային Ժողովից այն ՀՀ Նախագահի հաստատմանն է ուղարկվել օրենքի խախտումով եւ պահանջված ժամկետներից ավելի ուշ։

Նախագահականի աշխատակազմից Yerkirmedia.am-ին հայտնել են, որ վտանգի տակ է ոչ միայն այս օրենքը, այլեւ իշխանության համար խիստ կարեւոր համարվոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին օրենսդրական փաթեթները, որոնք Ազգայնի ժողովից ստացվել է ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված մեկ շաբաթյա ժամկետից հետո:

Ներկայումս խնդիրը քննարկվում է Հանրապետության նախագահի աշխատակազմում:

Կանոնակարգ օրենքի 83 հոդվածի համաձայն, Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո, քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Օրենքի այս պահանջը չի արվել եւ չի բացառվում, որ հիտշյալ օրենքներն ուղղակի զրոյական կետից սկսեն քննարկվել են անցնել քննարկման ու քվեարկության բոլոր փուլերով։