կարևոր
1175 դիտում, 1 ամիս առաջ - 2021-04-05 19:57

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին՝ ղեկավարելով կուսակցությունների դաշինքը

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին՝ ղեկավարելով կուսակցությունների դաշինքը

Ռուսաստանյան Առաջին ալիքի «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կուսակցությունների դաշինքով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«10 տարի ես ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ: Ես կմասնակցեմ որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար, ամենայն հավանականությամբ, կլինի երկու կուսակցություն»,- ասել է Քոչարյանը, բայց չի նշել, թե որ կուսակցությունների մասին է խոսքը:

Հարցազրույցը Ռուսաստանի Առաջին ալիքով կհեռարձակվի Երևանի ժամանակով 21:50։

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր նաև Երևանում լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա նշել էր. «Եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, այնուամենայնիվ  ընտրություններ անեն, ընտրություններում իրենց մենակ թողնել հանրության հետ պետք չէ, այո, մասնակցելու ենք, և կրելու ենք, պայքարելու ենք, և կրելու ենք»: