կարևոր
1790 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-05 19:47

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նախօրեին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:

Այսօր էլ Հոգեհանգստի եւ գերեզմանատուն այցելության օրն է՝ մեռելոցը:

Եռաբլուր զինվորական պանթեոնը կրկին մարդաշատ էր: Բազմաթիվ քաղաքացիներ այցելել են Հայրենիքի համար կյանքը զոհաբերած իրենց զավակների, եղբայրների, հայրերի շիրիմներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետությամբ էլ Եռաբլուրում հիշատակի կարգ է մատուցվել:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում: