24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Այդ անձնավորությանը ճանաչողներից արդեն հատատել են նրա ձայնի իրական լինելը։ Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում տարածվող սկանդալային ձայնագրությանը:
«Շատ պատահաբար պարզվեց, որ փաշինյան-վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ, որը բացի ՀԿԳ քննության վարչության գործերն ուղղորդելուց, գործունեություն է ծավալում նաև քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում…պետերն էլ լաաավ օգնում են…
…ԱԱԾ, ի՞նչ կա, ասում էիք Աննան իրավական ու բանկային հարցերով էքսպերտ ա, բա հիմա ի՞նչ կասեք…
…վայելեք ձայնագրությունը և որպես հետգրություն ասեմ, որ այդ անձնավորությանը ճանաչողներից արդեն հատատել են նրա ձայնի իրական լինելը…
…սպասենք տեսնենք էլ ինչ կա…ԱԱԾ ջան, դուք էլ սպասեք…
Փաստաբանը նաև տեղեկացնում է, որ փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի դեմ գործ չհարուցելու բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է վաղը։
«Քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը բողոքարկելու եմ անպայման։ Ինչպես խոստացել եմ, Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ այս գործը բացահայտելու եմ մինչև վերջ և բոլոր մեղավորները պատժվելու են»,-հայտնում է Մակինյանը։