կարևոր
2026 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-05 17:08

Ռոբերտ Քոչարյանն այսօր հյուր կլինի «Պոզներ» հաղորդմանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս երեկո կլինի Վլադիմիր Պոզների հյուրը: Այս մասին հաղորդում է pozneronline.ru կայքը:

«Պոզներ» հաղորդաշարի ապրիլի 5-ի թողարկմանը Պոզները կզրուցի Ռոբերտ Քոչարյանի հետ: Հաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզների ամենշաբաթյա հեղինակային ծրագիրը հեռարձակվում է Ռուսաստանի Առաջին ալիքով: Հարցազրույցը Ռուսաստանի Առաջին ալիքով կհեռարձակվի Երևանի ժամանակով 21:50։