կարևոր
323 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-04-05 16:58

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ռազմավարական գործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ռազմավարական գործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Մոսկվայում ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ հանդիպմանը կքննարկվեն նաև Հայաստանի քաղաքական իրավիճակը, ընտրական գործընթացի, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր: