կարևոր
1543 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-05 14:56

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը չի բացառել Կիեւի կողմից Դոնբասի վրա լայնամասշտաբ հարձակման հնարավորությունը

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը չի բացառել Կիեւի կողմից Դոնբասի վրա լայնամասշտաբ հարձակման հնարավորությունը

  
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը չի բացառել Կիեւից Դոնբասի վրա լայնամասշտաբ հարձակման հնարավորությունը՝ նշելով, որ «Ուկրաինան դրա համար ամեն ինչ պատրաստել է»:

Պուշիլինը ընդգծել է, որ իրենք պատրաստ են սցենարի յուրաքանչյուր զարգացման:

Ուկրաինայի արեւելքում վերջին շրջանում նկատվում է իրավիճակի լարում: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ մտահոգություն են հայտնել Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարությունները՝ հակամարտող կողմերին կոչ անելով զսպվածություն դրսեւորել:

Բեռլինն ու Փարիզը նշել են նաեւ, որ հետեւում են Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքի տեղաշարժին:

Այս հարցը հեռախոսով քննարկել են նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ու Ուկրաինայի արտգործնախարարը:

Եվրամիությունը եւս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը իր զինված ուժերը տեղափոխում է իր տարածքում՝ իր հայեցողությամբ, եւ դա ոչ ոքի չպետք է անհանգստացնի: