Հորդանանում սկանդալ է: Նախկին գահաժառանգ արքայազնին մեղադրում են պետական հեղաշրջման փորձ կատարելու համար:
Թագավորության փոխվարչապետը հայտարարել է, որ Համզա բին Հուսեյնը համագործակցել է օտարերկրյա ուժերի հետ՝ երկիրն ապակայունացնելու եւ ցեղապետերին կառավարության դեմ տրամադրելու համար:
Ապրիլի 3-ին Հորդանանում հատուկ գործողություն է իրականացվել: Երկրի անվտանգությանը սպառնալու մեղադրանքով 16 մարդ է ձերբակալվել: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի խորթ եղբայր արքայազն Համզա բին Հուսեյնը, որին 2004-ին զրկել են թագաժառանգի տիտղոսից, բրիտանական BBC-ին տեսանյութ է տրամադրել, որում պնդում է, որ ինքը տնային կալանքի տակ է: Արքայազնը հերքել է դավադրության մեղադրանքները, բայց եւ մեղադրել է Հորդանանի ղեկավաներին կոռուպցիայի եւ ոչ կոմպետենտ լինելու համար: