Ազգային ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի պատգամավորի լիազորությունները դադարեցված են: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն՝ հիմք ընդունելով մարտի 29-ին Սուրեն Գրիգորյանի ներկայացրած հրաժարականի դիմումը:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է ԱԺ նախագահի արձանագրության մեջ:
Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական գործունեության դադարեցման մասին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Սուրեն Գրիգորյանի կողմից մանդատը վայր դնելը պայմանավորված է գործադիր մարմնում աշխատանքի անցնելու առաջարկով: