կարևոր
1153 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-05 10:47

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմանի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմանի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը, հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից․

«Շնորհակալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։ Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը»: