կարևոր
1019 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-04 22:32

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

 

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի  4-8-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +6, ցերեկը՝ +21, երեկոյան՝ +18 աստիճան տաքություն։