կարևոր
1336 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-04 21:16

Թբիլիսիի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել. տարեց կին է զոհվել. ԶԼՄ

Թբիլիսիի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել. տարեց կին է զոհվել. ԶԼՄ

Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյուն է որոտացել, ենթադրաբար, գազի արտահոսքի պատճառով:

Միջադեպը տեղի է ունեցել Լիլո շրջանում ՝ քաղաքի ծայրամասում։  Ինչպես պատմել Է ականատես մի կին, շենքից տարհանում են բնակիչներին, ամենայն հավանականությամբ, փլուզման վտանգ կա:

«Մենք ապրում ենք ոչ հեռու, լսեցինք շատ ուժեղ աղմուկ։ Ասում են՝ պայթյունը տեղի է ունեցել գազի պատճառով։  Անմիջապես ժամանել են ոստիկանները, շտապօգնությունը, հրշեջները։ Տուժածների եւ զոհերի մասին ոչինչ չգիտենք», - նշել է նա:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տարեց կնոջ բնակարանում։  Պատահարի ժամանակ տան բնակչուհին ընկել է 4-րդ հարկից, նա մահացել է հիվանդանոցում, հայտնում է ԶԼՄ-ն: