կարևոր
935 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-04-04 18:16

Ավտովթար՝ Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ավտովթար՝ Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ապրիլի 4-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Nissan X-Trail, Nissan Bluebird և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Քիչ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: