կարևոր
1826 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-04 17:55

Սյունիքում կտաքանա մինչև +32. Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդ է թափանցում Հայաստան

Սյունիքում կտաքանա մինչև +32. Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդ է թափանցում Հայաստան

 Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-9-ն օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: