կարևոր
1284 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-04 16:31

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի ուղերձում անդրադարձել է Արցախյան պատերազմում գերի ընկածներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ հանդես է եկել ամենամյա ուղերձով, նա անդրադարձել է նաև գերեվարվածներին՝ ընդգծելով․

«Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։

Անցած տարվա հուլիսից ի վեր սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային։