Վրաստանում 1 օրում 529 մարդ է վարակվել կորոնավիրուսով:
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 282 789: Նոր դեպքերի կեսից ավելին գրանցվել է Թբիլիսիում՝ 281: Երկրորդ տեղում Սամեգրելո-Զեմո Սվանեթին է՝ 78, ամենաքիչ դեպքերը Սամցխե-Ջավախքում են՝ 3 և Կախեթիում՝ 2:
Եվս 13 մարդ է մահացել կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից: Մահացածների ընդհանուր թիվը 3 798 է:
326 մարդ ապաքինվել է, ընդհանուր՝ 273 930:
Ներկայումս երկրում 5 035 ակտիվ դեպք կա, 1 756 պացինետ (մոտ 35%) ստացիոնար բուժում է ստանում, 338-ի վիճակը ծանր է, 67-ին արհեստական շնչառության սարք է միացված: