կարևոր
2117 դիտում, 1 ամիս առաջ - 2021-04-04 20:35

Մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին

Մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին

Մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 17.00-ին, Խաղաղ Դոնի 2/ 14 հասցեում:

Հիշեցնենք, որ  բժշկի մահվան մասին գրառում էր կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը.

«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։

Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին...

Հանգչեք խաղաղությամբ»,-գրել էր նա։

Գերոգի Կիմի Պողոսյանը ծնվել էր 1952 թվականին: Բժիշկ Պողոսյանը «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վերարտադրության և անդրոլոգիայի բաժանմունքի վարիչն էր, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու։