01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 17.00-ին, Խաղաղ Դոնի 2/ 14 հասցեում:
Հիշեցնենք, որ բժշկի մահվան մասին գրառում էր կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը.
«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։
Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին...
Հանգչեք խաղաղությամբ»,-գրել էր նա։
Գերոգի Կիմի Պողոսյանը ծնվել էր 1952 թվականին: Բժիշկ Պողոսյանը «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վերարտադրության և անդրոլոգիայի բաժանմունքի վարիչն էր, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու։