կարևոր
1047 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-04 12:29

Նախագահ Սարգսյանը Հարության տոնի առթիվ շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին

Նախագահ Սարգսյանը Հարության տոնի առթիվ շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սուրբ Զատիկի խորին խորհուրդը թող մեզ մղի ավելի նվիրվածությամբ ու հավատով մեր հնարավորություններն ու ջանքերը մեկտեղելու՝ ի նպաստ Հայրենիքի վերելքի, ժողովրդի բարեկեցության, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և աշխարհասփյուռ հայության միասնության:

Թող աշխարհում տիրի խաղաղություն, իսկ համայն հայությանն ուղեկից լինեն միայն հաջողություններն ու հաղթանակները՝ համազգային նպատակների իրականացման ճանապարհին»։