կարևոր
1389 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-03 23:10

Արդարադատության երթ. 1965 թ.-ի ապրիլի 24-ին հազարավոր ամերիկահայերի մասնակցությամբ ԱՄՆ-ում առաջին անգամ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման երթը

Արդարադատության երթ. 1965 թ.-ի ապրիլի 24-ին հազարավոր ամերիկահայերի մասնակցությամբ ԱՄՆ-ում առաջին անգամ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման երթը

Արդարադատության երթ. 1965 թ.-ի ապրիլի 24-ին հազարավոր ամերիկահայեր հավաքվել էին Նյու Յորք քաղաքում` մասնակցելու ԱՄՆ-ում իրականացվող առաջին մեծ երթին՝ նվիրված Հայոց ցեղասպանության արդադատության:

4,5 կիլոմետրանոց երթը կազմակերպվել էր Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության 50-րդ տարելիցի հիշատակի հանձնաժողովի Նյու Յորքի մասնաճյուղի կողմից `Արմեն Բոյաջյանի, Վարուժան Ասբեդյանի, Արամ Փափազյանի և շատ այլ անձանց գլխավորությամբ: Այն սկսվեց 27-րդ փողոցից, Առաջին պողոտայով բարձրացավ դեպի հայկական եկեղեցի, անցավ ՄԱԿ-ի, ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության շենքերի կողքով և 47-րդ փողոցից թեքվեց դեպի քաղաքի կենտրոն, Լեքսինգթոնով գնաց դեպի 31-րդ փողոց, ապա դեպի Հինգերորդ պողոտա: 24-րդ փողոցով այնուհետև մոտեցավ Մեդիսոնի հավերժական հուշահամալիր, որտեղ տեղի ունեցավ կարճատև պատարագ և ծաղկեպսակ տեղադրվեց:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը, հրապարակելով արխիվային այս նյութը, տեղեկացնում է, որ այսուհետ մինչև ապրիլի 24-ը Հանձնախումն ամեն օր հաղորդագրություններ է տարածելու՝ նշելով ամերիկահայ համայնքի արդարադատության երթը, պահանջելով ԱՄՆ-ին ամբողջությամբ, պաշտոնապես ճանաչել և այդուհետ ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել Թուրքիայի ժխտումը:

«Շարունակենք ճնշումը Սպիտակ տան / Պետդեպարտամենտի և Կոնգրեսի վրա` կոչ անելով Նախագահ Բայդենին հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը».- կոչ է անում Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը: 

Հատուկ շնորհակալություն The Armenian Weekly- ին և Հայրենիք Միությանը, որի արխիվներն անգնահատելի են ամերիկահայ համայնքի ՝ դեպի արդարություն երթի ուսումնասիրության համար:

Պատմական այս գրառումը աշխարհին մատչելի դարձնելու համար «Հայրենիք» Միությունը վերջերս թվայնացրել է «Հայկական շաբաթաթերթ, «Հայրենիք օրաթերթի», «Հայրենիք շաբաթաթերթի» հրատարակությունները: