27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ապրիլի 3-ին, ժամը 13:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:16-ին, մարել՝ 14:59-ին։ Այրվել է Ղանդիլյան փողոցում գտնվող ոչ բնակելի փայտե տնակը՝ գույքով (մոտ 18 քմ):