կարևոր
1642 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-03 18:20

Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ

Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ

Ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այսօր՝ ապրիլի 3-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից, պատգամավորին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Պատգամավորը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

May be an image of one or more people, people standing and sky