23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ապրիլի 3-ին, ժամը 12:52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղից դեպի «Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Ջրովանք» կոչվող տարածքում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1971 թ.) մոտ 350 մ գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: