Ապրիլի 3-ին՝ առավոտյան, հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել են Գանձասարի վանք, ուր սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սրբազան հայրերը մասնակցեցին Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին: Այս մասին տեղեկանում ենք Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից:
Աղոթք է բարձրացվել Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների`հայրենիք շուտափույթ վերադարձման համար։