29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Իտալիան սահմանել է եռօրյա խիստ կարանտին՝ փորձելով Զատիկի ժամանակ կանխել կորոնավիրուսով վարակվելու դեպքերը:
Երկրի բոլոր նահանգները հիմա «կարմիր գոտի» են, որի դեպքում գործում է սահմանափակումների ամենաբարձր մակարդակը:
Արգելված է առաջին անհրաժեշտություն չունեցող ուղեւորություններ կատարելը, միաժամանակ երկրի բնակիչներին թույլատրվել է Զատկի ճաշկերույթը կազմակերպել տանը՝ ընտանիքի անդամներից բացի, երկու այլ չափահասների մասնակցությամբ:
Բաց կլինեն նաեւ եկեղեցիները, սակայն հավատացյալները պետք է ժամերգության այցելեն իրենց տարածքներում: