Մոսկվան հայկական և ադրբեջանական կողմերի միջև գերիների փոխանակման` «բոլորը բոլորի դիմաց»սկզբունքին է կողմ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Կոպիրկին նշել է, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցություն ունի գերիների փոխանակման գործընթացում և հույս ունի ավարտին հասցնել գործընթացը։
«Գերիների փոխանակման աշխատանքը, բնականաբար, պետք է իր ավարտին հասնի։ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին` աջակցելով, որ ի վերջո, կյանքի կոչվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»»,–նշել է դեսպանը։
Նշենք, որ մինչ այս պահը հայրենիք են վերադարձել շուրջ 70 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: