կարևոր
1690 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-03 14:27

Քրեական օրենսգրքով ցեղասպանության ժխտման կամ արդարացման համար արդեն կա աղազարյաններին եւ նմանատիպ սուբյեկտներին դատելու հոդվածը. Նաիրա Զոհրաբյան

Քրեական օրենսգրքով ցեղասպանության ժխտման կամ արդարացման համար արդեն կա աղազարյաններին եւ նմանատիպ սուբյեկտներին դատելու հոդվածը. Նաիրա Զոհրաբյան

Քրեական օրենսգրքով ցեղասպանության ժխտման կամ արդարացման համար արդեն կա աղազարյաններին եւ նմանատիպ սուբյեկտներին դատելու հոդվածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Իմքայլական թրքասերների դեմ քրեական հոդված կա

Թուրքիայի աջակցությամբ Արցախը հանձնելուց եւ 5000 զինվոր սպանելուց հետո տարբեր քայլականներ սկսել են ակտիվորեն թրքասիրություն եւ թրքահանդուրժողականություն քարոզել։ Տարբեր աղազարյաններ ու նազարյաններ չեն հասկանում, թե մեր ինչի՞ն է պետք Հայոց Ցեղասպանության ճանաչումը։

Եւ, քանի որ, ինձ հարյուրավոր մեր քաղաքացիներ են դիմում՝ առաջարկելով քրեականացնել ցեղասպանության ժխտումը կամ արդարացումը, տեղեկացնեմ, որ 2006 թվականին Քրեական օրենսգրքով արդեն կա աղազարյաններին եւ նմանատիպ սուբյեկտներին դատելու հոդվածը։

ՀՀ Քրեական օրենսգիրք. Հոդված 397.1.

«Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը

Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։